A
A
«Չի՛ քանդվելու» (տեսանյութ)
Այս պահին Երեւանում անց է կացվում «Չի՛ քանդվելու» խորագրով երթ` ի պաշտպանություն Երևանի՝ քանդման վտանգի տակ հայտնված վերջին հուշարձանների:
Երթը մեկնարկել է ժամը 18:30-ին` պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան մոտից։
Երթի մոտ հիսուն մասնակիցները կշրջեն Երևանի կենտրոնական փողոցներով` անցնելով նաև ԱՕԿՍ-ի շենքի և Ծածկած շուկայի մոտով:
« Մեր մայրաքաղաքի հուշակոթողները չպետք է վերածվեն առուծախի ապրանքների կամ տեղափոխման ենթակա առարկաների: Պահպանե՛նք Երևանի վերջին հուշարձանները»,- հայտարարում են երթի մասնակիցները։ Նրանց ձեռքերում Երևանի հին պատմամշակութային շենքերի նկարներն են: