Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլատակների տակից հանել են մարմինը

Հասարակություն
672dd182f51658903b0b97670746724d

Հունիսի 15-ի ժամը 11.39-ի դրությամբ փրկարարները փլատակներում հայտնաբերել են զոհվածի մարմինը, և որոնողական աշխատանքներըն ավարտվել են: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն էր ստացվել, որ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում և կա մեկ զոհ:

Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքից երկու օր առաջ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը կաթսայատան ծխնելույզի ապամոնտաժման աշխատանքը ձեռնարկողներին նախազգուշացրել էր դրա փլուզման հնարավոր վտանգի մասին: