A
A
Այսօր քննական օր էր (տեսանյութ)
ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այսօր տեղի ունեցան օտար լեզուների միասնական քննությունները: Այն տեւեց 2 ու կես ժամ, թեեւ արդեն 1 ժամ հետո դիմորդները սկսեցին դուրս գալ:
«Շատ հանգիստ է անցել, առանց լարվածության, խնդիրներ չկային թեստի հետ կապված, ամեն ինչ հասկանալի էր»,-ասաց Վարդուհի Ազիզյանը։
Իսկ քննություններին մոնիտորից հետեւող ծնողները դժգոհ էին: Նրանցից ոմանք դա համարում են ձեւական եւ ցուցադրաբար մոտ չէին գնում:
Ըստ ԳԹԿ-ի տվյլաների այսօր օտար լեզվի քննությանը մասնակցել է 9175 դիմորդ, որից 8173-ը՝ անգլերեն առարկայից:
Ամենի քիչ դիմորդ եղել է իտալերեն լեզվից` ընդամենը 4-ը:
Քննության արդյունքը պաշտոնապես կհրապարկվեն 5 օրից: