Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում

Հասարակություն
7ec12bf6a9424ab9b32c4339c45215b2

ԱԻՆ հայտարարությունը.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին:

ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով` աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում նաև` Հայաստանի ՍՊԱԾ համակարգում, իրականացվում են հետազոտություններ` ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումներ անելու ուղղությամբ, սակայն որպես բարդագույն գիտական խնդիր, այն դեռ լիարժեք լուծում չունի։ Այսինքն` այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում (վայրի, ժամանակի, ուժգնության և այլ տվյալների հստակ նշումով) չի արվում։