Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվտանգությունը կապահովի Symantec-VeriSign-ը

Հասարակություն
5c56af4bdd1f48799b574066536a2468

«Հայաստան» հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգությունը կրկին վստահվել է Symantec-VeriSign ընկերությանը:

Ամերիկյան Սիմանտեք-ՎերիՍայն` Symantec-VeriSign ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ՙԱպագա Թեքնոլոջիսը՚ արդեն երկրորդ անգամ երկու տարի ժամկետով անվճար ստանձնում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգության ապահովումը:

Ավանդական դրամահավաք միջոցառումներին զուգահեռ Հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում նաեւ առցանց (օնլայն)` Հիմնադրամի պաշտոնական www.himnadram.org կայքում տեղադրված DONATE ONLINE բաների միջոցով կամ այցելելով https://donate.himnadram.org/ կայքէջ:

Առցանց համակարգը հնարավորություն է տալիս նվիրատվություններ կատարել American Express, Visa, MasterCard, Discover, Diner's Club, այս տարվանից նաեւ ARCA վիրտուալ քարտերից, բանկային հաշվեհամարներից, կամ PayPal վճարային համակարգի օգտատիրոջ հաշվեկշռից: Այս կերպ նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել նվիրատուի անուն-ազգանունը, բնակավայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ նվիրաբերվող գումարը:

Այս մասին հայտնում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը։