Պաշտպան. Դավաճան չի
Պետական դավաճանության մեղադրանքով 10 տարի ազատազրկման դատապարտված 28 -ամյա Ռոմիկ Մաթևոսյանի փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալն անմեղ է:
«Իմ պաշտպանյալը որևէ պատժելի արարք թույլ չի տվել, այն մեղադրանքը, որն իրեն առաջադրված է, բացարձակապես իրականության հետ որևէ կապ չունի»,- ասաց փաստաբան Սարգիս Ասլանյանը։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տվյալների՝ Ռոմիկ Մաթևոսյանը 2008թ. բնակվելով Թուրքիայում կապ է պահպանել այնտեղ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ կասկածվող ոմն. Տիգրանի և Սայիդի հետ:
ԱԱԾ-ի տվյալներով. Ռոմիկ Մաթևոսյանն ինչպես Թուրքիայից, այպես էլ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հեռախոսակապ է հաստատել ՊՆ-ում գրանցված բջջային հեռախոսահամարի բաժանորդի, ինչպես նաև առանձին զինծառայողների հետ:
Պաշտպանի խոսքերով, այն բոլոր մեղադրանքները, որոնք առկա են գործում շինծու 2011թ. հունիսի 23-ին Պետական դավաճանության համար հարուցված քրեական գործում Ռոմիկ Մաթեւասյանը 5 դատապարտվածներից մեկն է: Գործով գլխավոր հանացգործ` Կարեն Մեհրաբյանն ազատազրկման է դատապարտվել 14 տարով: Ի դեպ, փաստաբան Սարգիս Ասլանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: