Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկներին ծեծողները ձերբակալվել են

Հասարակություն
ab4d14079336d2eedd10b195dbd9c1b7

 «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առիթով ձերբակալվել են 4 հոգի`մեղադրվելով  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանք:

 Ոստիկանության մամլո ծառայությունից «Ա1+»-ից հայտնեցին, որ ձերբակալվածների թվում է «Հարսնաքարի» անվտանգության ծառայության աշխատակից Գարիկ Մարգարյանը։ Մյուսների անունները չեն հրապարակում։

Իսկ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ռազմական բժիշկներ Վահե Ավետյանի, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակը մնում է նույնը:

Այսօր կենտրոնական զինվորական հոսպիտալից «Ա1+»-ին հայտնեցին, որ տուժածների վիճակը ողջ գիշեր և առավոտյան չի փոփոխվել.«Վահե Ավետյանը նույն ծայրահեղ ծանր վիճակում է, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի մոտ նույնպես փոփոխություներ չեն նկատվում»:


Հիշեցնենք, որ «Հարսնաքար» համալիրը ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանեկան բիզնեսի մաս է կազմում: