Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագաչափերը կգործեն հունիսի 25-ից

Հասարակություն
d229c4c4b3a29cd2f5621c6233b17f74

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2012 թվականի հունիսի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: