Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Ալեքսանյան. «Դե հիմա կյանք ա, լինում է էլի» (տեսանյութ)

Հասարակություն
b64618ab8e7753f1dbb458116fdbbd53

ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով ընտրված Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ "Հարսնաքար" ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպին. Նա հայտարարեց, որ այս պարագայում ռեստորանի սեփականատեր, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ոչ մի մեղք չունի. «Պարոն Հայրապետյանն ինչ իմանար, որ նման բան կլիներ»:

Սամվել Ալեքսանյանը Ռուբեն Հայրապետյանի մտերիմ ընկերն է։ Վերջինս նույնիսկ ԱԺ ընտրություններին Ալեքսանյանի հաշվեհամարին 50 հազար դրամ էր փոխանցել, որ նա կարողանա մասնակցել ընտրություններին:

Այն հարցին, թե եթե իր՝ "Փարվանա" ռեստորանում տեղի ունենար նման միջադեպ, ապա նա ինչպես կվարվեր, պարոն Ալեքսանյանը նշեց, որ երբ նոր էին բացում համալիրը, նման մի քանի դեպքեր եղան. "Շուտ դրա դեմը առանք, նենց չի, որ մեր մոտ էլ չի եղել, բայց դեմն առանք: Ազիզ ջան, ես առաջներում լիքը պրոբլեմներ եմ ունեցել, դե հիմա կյանք ա, լինում է էլի":

Իսկ ինչպես ինքը կվարվեր, եթե "Փարվանա"-ում նման միջադեպ լիներ. "Ինչպես որ պարոն Հայրապետյանն է պատժելու":

Այնուհետեւ նա վստահեցրեց, որ աշխատելու են, որ էլ նման դեպքերը չկրկնվեն: Իսկ արդյո՞ք "Հարսնաքար"-ի այդ միջադեպը Ռուբեն Հայրապետյանի դեմ էր, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. "Դե երեւի ուզում են արջի ծառայություն էլի մատուցել: կարող է եւ սարքել են գլխին":

Նա խոստացավ, որ կգնա հիվանդանոց ու կտեսակցի միջադեպից տուժածներին: "Նման միջադեպքերից զգաստանում ենք էլի, մեր կողքիններն էլ հետը",-ասաց նա։