Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանը ազատանցիներին չի համոզել

Հասարակություն
07871f2ce9b0419a5b7487a76ae4b117

ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին և պատկանում է Ախուրյանի հսկայական շաքարի գործարանը, այս տարի համագործակցության առաջարկով հանդես եկե՞լ է:

Երկու տարի է` այս գործարանի սեփականատերը փորձում է համոզել շիրակցի գյուղացիներին, որ նրանք կարտոֆիլ կամ հացահատիկ ցանելու փոխարեն ճակնդեղ արտադրեն իր գործարանի համար, սակայն այդպես էլ նրանց հետ լեզու չի գտնում, քանի որ, ըստ գյուղացիների` 1 կիլոգրամի դիմաց չնչին գումար է առաջարկում` ընդամենը 45 դրամ:

«Այս տարի նման քննարկում չի եղել, ժողովուրդը միանշանակ դեմ է ճակնդեղ արտադրելուն, եթե հիշում եք՝ անցած տարի մեկ կիլոգրամի դիմաց առաջարկեցին 45 դրամ, իսկ սա ծիծաղելի գումար է, ճակնդեղ ցանելը շատ աշխատատար է, գյուղացուն հսկա չարչարանքի դիմաց ընդամենը 200 հազար դրամ եկամուտ կմնա, մինչդեռ շատ ավելի եկամտաբեր է ու քիչ աշխատատար կարտոֆիլ ցանելը: 2-3 հոգին կարող են կարտոֆիլը 1 օրվա քաղհան անել, իսկ ճակնդեղը քաղհան անելու համար առնվազն 10 օր է հարկավոր: Բացի այդ, հողերն այնպիսի վիճակում են, որ հնարավոր չէ բարձր բերքատվություն ստանալ», -պարզաբանել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։

Մանրամասներն այստեղ