A
A
Արջերը ջարդել են ցանկապատը
Երկու օր առաջ Վայոց ձորի Ելփին գյուղում Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում արջերը հոշոտել են 4 գլուխ ոչխար, իսկ հունիսի 21-ին փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին և Գարսևան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով` ջարդել են ցանկապատը և ցրիվ տվել անասնակերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը և Վայոց ձորի «Անտառ» դուստր ձեռնարկության տնօրենը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։