«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ավտոբուսը վթարվել է
ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում երեկ երեկոյան Կոտայքի մարզի Աբովյանի «Օջախ» ռեստորանի մոտ տեղի ունեցած ավտոպատահարից։
Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Հոնդա Պասպորտ» մակնիշի 65 ՕՕ 558 պ/հ և «ՊԱԶ» մակնիշի 242 ՕՕ 63 պ/հ ավտոմեքենաները:
«Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Հոնդա Պասպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1985 թ. ծնված Կարեն Աբրահամյանը, «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոբուսի վարորդը` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակից, 1978 թ. ծնված Սամվել Հակոբյանը և ուղևորներ` Մայակովսկի գյուղի բնակիչներ` 1975 թ. ծնված Լուսինե Թորոսյանը և 1954 թ. ծնված Էմմա Մելիքյանը, Բալահովիտ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Անահիտ Միքայելյանը, Աբովյանի բնակիչներ` 1962 թ. ծնված Լուիզա Ղուկասյանը, 1990 թ. ծնված Վլադիմիր Փայտյանը, 2005 թ. ծնված Գոհար Խաչատրյանը, 1975 թ. ծնված Սամվել Համբարձումյանն ու 1985 թ. ծնված Ծաղիկ Կարապետյանը:
Ըստ բժիշկների՝ Կ. Աբրահամյանի առողջական վիճակը ծանր է, Ս. Հակոբյանի, Վ. Փայտյանի, Լ. Թորոսյանի և Լ. Ղուկասյանի առողջական վիճակը` բավարար, իսկ Է. Մելքոնյանը, Ծ. Կարապետյանը, Ա. Միքայելյանը, Գ. Խաչատրյանն ու Ս. Համբարձումյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել: