A
A
Հեթանոսները նշեցին աստվածուհու տոնը
Հունիսի 22-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ Քաշաթաղի կենտրոն Բերձորի շրջակայքում նշվեց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:
Մինչեւ 2012թ. Հայկական Աստվածայաին Համակարգի 8 Աստվածներից հայ հեթանոսները նշել են միայն 4-ի՝ Աստվածամայր Անահիտի, Հայոց արդարադատության եւ ռազմի-զորության Աստվածներ Միհրի ու Վահագնի, ինչպես նաեւ սիրո Աստվածուհի Աստղիկի տոները: Այս տարի նշվելու է նաեւ Հայոց դիցարանի իմաստության Աստված Տիրի տոնը:
Հայ հեթանոսներն այս տոնը նշում են նրա համար, որ Նանե Աստվածուհին իր ողջախոհությամբ հայերին կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված ու նպատակային, գալիք ձմռանը դիմակայելուն ավելի պատրաստ: