Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխոստիկանապետ. «ՁԵրբակալվածներ դեռ կլինեն» (տեսանյութ)

Հասարակություն
5b81d491e2b57a5e1c51166c105aa3d4

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը չարամիտ հանցագործություն է։ Սա ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանի գնահատական է. «Դրա համար բոլորը պետք է պատասխան տան, ուրիշ ոչինչ»։

«Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից ՊՆ զինվորական բժիշկներին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով կա 7 ձերբակալված: Փոխոստիկանապետը չի բացառում, որ նրանց թիվը ավելանա. «Նոր փաստեր իր հայտ գան, նոր մարդականց վերաբերյալ, բնականաբար կլինեն նոր ձերբակալություններ»։

Իսկ ինչո՞ւ այդ գործով ձերբակալությունները ուշացան եւ սկսվեցին միայն մամուլում բարձրացված աղմուկից հետո:
«Ձերբակալություններ չկային՝ հետաքննության եւ նախաքննության շահերից ելնելով»։

«Հարսնաքարում» տեղի ունեցածը Հովհաննես Հունանյանի հիմք է տալիս մեկ անգամ եւս ասելու՝ թիկնապահները պետք է պարտադիր լինեն ոստիկանության աշխատակիցներ՝ նման դեպքերը բացառելու համար, եւ «այդ թինկազորը պետք է վարձեն ոստիկանությունից»։