Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերապրեց պատերազմի ցավը (տեսանյութ)

Հասարակություն
fa5d64f0123e9ce04985bd7729260edd

89-ամյա Ռոզալի Աբգարյանը միայն հատուկ օրերին է պահարանից հանում իր պիջակը:

Այսօր այդ օրերից է, ուղիղ 71 տարի առաջ 18 -ամյա Ռոզալին իր ընկերուհիների հետ կամավոր մեկնեց ռազմի դաշտ:

«Մեզ համար հարց չէր գնալ, թե չգնալ, մենք սիրում էին մեր հայրենիքը և հանուն հայրենիքի պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ»,-ասում է տիկին Ռոզալին:

Հայրենական մեծ պատերազմում իր տեսածն ու ապրածը նա դեռ ամբողջությամբ չի փոխանցել նոր սերունդին: 89-ամյա կինը չի կարողանում մոռանալ հատկապես մի դեպք.«Ինձ վրա մեծ տպավորություն թողեց ընկերուհուս մահը: Մենք իրար կողք կանգնած էինք, երբ մեր ինքնաթիռը, որը գերմանացիները վերցրել էին որպես տրաֆեյ, թնդանոթի կրակից հետո ընկերուհուս գլուխը ընկավ, իսկ հետո էլ մարմինը, ես ամբողջությամբ արյան մեջ էի: Հետո պարզվեց, որ ես էլ եմ վիրավորվել: Պատերազմում երկու անգամ վիրավորվել եմ»:

Պատերասզմի բովով անցած վետերանը ծառայել է 18-րդ բանակի 88-րդ գնդում: Ռազմաճակատի դաշտում ինչպես իրեն այնպես էլ մյուսներին ուժ ու կամք էին տալիս միայն հայերանասիրական բանաստեղծություններն ու երգերը:
88-րդ գունդը ազատագրել է բազմաթիվ տարածքներ, այդ թվում Ուկրաինան, վերջին կանգառը եղել է Պրահան:

Հենց Պրահայում էլ 1945թ. նրանք լսեցին հաղթանակի ավետիսը.«Երբ մենք իմացանք, որ հաղթել ենք, չեք կարող պատկերացնել մեր ուրախության չափը»,-ժպիտը դեմքին պատմում է տիկին Ռոզալին:

1418 օր պատերազմում անցկացրած վաստակավոր ուսուցչուհին այսօր ցավով է նշում, որ իրենց շարքերը գնալով նոսրանում են:

Մեզ հետ զրույցն ավարտելուց հետո Տիկին Ռոզալին պիջակը զգույշ հանեց եւ խնամքով տեղադրեց պահարանում, մինչեւ իր համար հաջորդ հատուկը առիթը: