Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակելու են համագործակցության հուշագիր

Պաշտոնական
9e2bfbffb9e0d44189d918f26210e28b

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինը այսօր այցելել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշել է, որ մեր երկրների միջև վերջին տարիներին և քաղաքական, և տնտեսական, և մշակույթի բնագավառներում ստեղծվել է կայուն և հուսալի համագործություն: Բացառություն չէ նաև դատական համակարգերի միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել դատական համակարգերի միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Այնուհետև կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ:

Քննարկման վերջում կողմերը պայմանավորվեցին համատեղ մշակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև համագործակցության հուշագիր, որը կստորագրվի ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն փոխադարձ այցելության ժամանակ: