Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը Ադրբեջանին հիշեցրել է

Պաշտոնական
b37459215e17b05e9f89ef13fdcfacb7

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախատման դեպքերին։

«Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվացած դիվերսիոն գործողությունները պլանային բնույթ են կրում և իրավիճակի սրման միջոցով փորձ է արվում ազդել միջազգային կառույցների վրա, որպեսզի կարողանան հակամարտության խնդրին ավելի արագ ընթացք տան»,-այսօր Եռաբլուրում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պարոն Օհանյանը:

Նա նաեւ նշել է. «Փորձ է արվում միակողմանի պարտադրանքի մթնոլորտ ստեղծել, որին մենք դեմ ենք: Նման իրավիճակում մենք մեկ անգամ արդեն գտնվել ենք` պարտադրված պատերազմի ժամանակ և կարողացել ենք այդ իրավիճակից դուրս գալ: Մեր զինված ուժերն այդ քննությունը շատ բարձր գնահատականով են անցել, մենք կարողացել ենք հասնել հաջողությունների»,- ասաց նախարարը: