Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին

Պաշտոնական
6147de602867830b3746bd54e2188e67

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան 58-ամյակի առթիվ.

«Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար:

Համբերատարությունը, հետեւողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձեւավորում մեր հասարակության մեջ` ամրապնդելով հավատը վաղվա օրվա հանդեպ: Այդ մասին են փաստում նաեւ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Պարո՛ն Նախագահ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով` ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ մեր ազգային իղձերի իրականացման»: