Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը խոսել է ԼՂՀ մասին

Պաշտոնական
3dbc836f8ec7b47c7333b3b8b4be6018

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը մասնակցել է Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի Քիլ քաղաքի Քրիստիան-Ալբրեխտ համալսարանի Արևելյան Եվրոպայի իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկավ Քիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան պր-ն Ալեքսանդր Թրունկը, ով որպես իրավագետ-փորձագետ առիթներ է ունեցել այցելելու տարածաշրջանի երկրները:

Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ներկայացրեց ՀՀ տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ելույթներից հետո համաժողովի մասնակիցները զեկուցողներին ուղղեցին հարցեր:

Նույն օրը դեսպան Մարտիրոսյանը հանդիպեց Քիլի համալսարանի փոխնախագահ պր-ն Թոմաս Բոշի հետ: Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ զարգացման առաջնայնությունները և կրթական բնագավառի ներկա իրավիճակը: Ձեռք բերվեց Քիլի համալսարանի և հայկական որևէ ԲՈւՀ-ի միջև համագործակցության հեռանկարների հնարավորությունը ուսումնասիրելու պայմանավորվածություն: