A
A
Վարչապետն արձակուրդում է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում:
Արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը;
Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։