Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը գալիս է Երեւան

Պաշտոնական
cbf24d9ea1d34930dd00d5305bab6d6a

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան այս շաբաթ, որտեղ հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Զանյեն հանդիպումներ կունենա Բաքվում հուլիսի 8-ին և 9-ին, Թբիլիսիում և Բաթումիում հուլիսի 10-ին և 11-ին և Երևանում հուլիսի 11-ին և 12-ին:

Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում պետությունների արտաքին գործերի նախարարների հետ կքննարկի համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային ուղղություններով:

Գլխավոր քարտուղարը մամլո ասուլիսներ կունենա Բաքվում, Թբիլիսիում և Երևանում: Մանրամասների համար դիմել Տատյանա Բաևային, ԵԱՀԿ մամուլի և հանրային կապերի պատասխանատուին, ով կուղեկցի Գլխավոր քարտուղարին:

Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը։