Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկերի վճարումը հետաձգվել է

Պաշտոնական
fe274e2b61c2fe1bf4f467b0a16e8e37

Կառավարությունը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում և ՊՈՍ տերմինալներով հարկերի վճարման հնարավորության վերջնաժամկետը 2012 թ. հունիսի 1-ից տեղափոխել է 2012 թ. նոյեմբերի 1-ը։

Փոփոխություն աշխատակազմում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում։ Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների շրջանակում հարկային (տարածքային) տեսչությունների թվի օպտիմալացման, բիզնես միջավայրի բարելավման, հարկ վճարողների հետ շփումների նվազեցման նպատակով Ապարանի, Թալինի, Մեղրիի, Նոյեմբերյանի, Տաշիրի, Թումանյանի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպվել և միացվել են համապատասխան մարզկենտրոնների տարածքային հարկային տեսչություններին, մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի «Հարկ վճարողների կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու մասին» թիվ 1173-Ն որոշումը։

Սերտիֆիկատ տալու կարգը փոխվել է

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություն է կատարել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը հաստատելու մասին որոշման մեջ` հստակեցնելով արտահանման համար պահանջվող ամբողջական տվյալների շրջանակը, ինչի արդյունքում կապահովվի արտահանման համար անհրաժեշտ, միջազգային ստանդարտներին համապատասխան սերտիֆիկատների առկայությունը։

Ամուսնության տարիքը փոխվում է

Գործադիրը մեկ այլ որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով. եթե ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը, ապա առաջարկվող նախագծով և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար սահմանվում է միևնույն` մինչև տասնութ տարեկան ամուսնական տարիքը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Ի դեպ

ՀՀ կառավարության հերթական նիստը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, քանի որ վարչապետը արձակուրդում է։