Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանա լճի ավազանում ՀԷԿ չե՞ն կառուցի

Պաշտոնական
80c1dc45b4e6b822ea23de418093c9b4

Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2012 թ. ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թ. Սևանա լճից ջրառի մասին» թիվ 518-Ա որոշման մեջ, ջրառի նախատեսված 169.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչև 204.0 մլն խորանարդ մետր։

Որոշման նախագծի վերաբերյալ հասարակության իրազեկումը կատարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային կայքի միջոցով։ 35.0 մլն խորանարդ մետրով ջրառի չափաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ և ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ։

Կառավարությունը որոշել է հավանություն տալ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։

ԱԺ պատգամավորներ Վահագն Մախսուդյանի և Խաչիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սևանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։