Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը հանդիպել է Արա Խաչադուրյանին

Պաշտոնական
c951081f7b3b9b7f736f9aa68a54a766

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ:

Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն, իսկ Երևանի ու Բեյրութի միջև համագործակցությունն էլ կընդլայնվի:

«Հայ-լիբանանական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով և արդեն 12 տարի է, ինչ Երևանն ու Բեյրութը քույր քաղաքներ են: Կարծում եմ, կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է աշխուժացնել կապերը Բեյրութի քաղաքապետարանի հետ և իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր` ենթակառուցվածքների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,-նշել է քաղաքապետը:

Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման համալիր ծրագիրը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ Երևանում ձևավորված բիզնես միջավայրը բարենպաստ է ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Խաչադուրյանը բարձր է գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերը մայրաքաղաքի բերակարգման ու զարգացման գործում և նկատել, որ փոփոխություններն ու ցուցաբերվող հոգատարությունը քաղաքի նկատմամբ ակնհայտ է: Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:Այս մասին հայտնում է

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։