A
A
Ժամկետանց վտանգավոր քիմիկատ
Գործադիրը համաձայնություն է տվել «Ժամկետանց պեստիցիդների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում` որպես նախկին Խորհրդային միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» տարածաշրջանային ծրագրի համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Հաշիվ է բացվելու
Գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ, սահմանել է սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը։
Հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։