A
A
Սարգսյանը մասնակցել է օլիմպիադայի բացմանը
Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը:
Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը։