A
A
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Սեպտեմբերի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երևանում հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։