A
A
Սարգսյանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Սարգսյանը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:
Թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ թեման չի նշվում, սակայն ենթադրվում է, որ առիթը Ռամիլ Սաֆարովն է։
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը վերադարձվել է Ադրբեջան, որտեղ նրան Իլհամ Ալիեւն այսօր ներում է շնորհել։