Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը մի հարցով էր հրավիրել (տեսանյութ)

Պաշտոնական
79a4bf0686fa0b02e1424b406df1b8be

Ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի վարչության ղեկավարությունը, բաժինների պետերը, օպերատիվ գծով տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետերը:

Օրակարգում մեկ հարց էր` հանցագործությունները ոստիկանության բաժիններում գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան, որն արմատախիլ անելու ջանքերը դեռևս չեն տալիս ցանկալի արդյունք:


Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս նշեց, որ նման վիճակն անհանդուրժելի է և պահանջեց անհապաղ ստուգումներ սկսել ոստիկանության բոլոր բաժիններում և արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 

 Հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։