A
A
Ինքնաթիռը Երեւանից կթռչի Սիրիա
«Սիրիական ավիաուղիներ»-ը կշարունակի չվերթները դեպի Սիրիա, թեեւ ընդդիմադիրները սպառնացել են ոչնչացնել օդային տարածքում հայտնված բոլոր քաղաքացիական ինքնաթիռները։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին «Սիրիական ավիաուղիներ»-ի հայաստանյան ներկայացուցչությունից, այսօր 16.40-ին ինքնաթիռը վայրէջք կկատարի Զվարթնոց օդանավակայանում, իսկ 17.40-ին հետ կվերադառնա Հալեպ։
«Արմավիա»-ի ուղեւորները եւս թռչելու են այդ ինքնաթիռով, քանի որ հայկական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Սիրիա։