Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասորիները վիրավորված են մեր իշխանություններից

Հասարակություն

Ասորական համայնքի ղեկավար Արսեն Մելիքյանը վիրավորված է Հայաստանի իշխանություններից, որոնք երկրից վտարեցին ասորահայկական ընտանիքին միայն այն պատճառով, որ հայկական պատկանելությունը հաստատող փաստաթղթեր չունեին։

«Մենք ունենք ընտանիքներ, օրինակ 2003-ին Իրաքից ընտանիք էր գաղթել՝ մայրն ասորի, հայրը՝ հայ, նրանց ընդունեց Հայաստանը, այս դեպքում հակառակն էր եւ օրենքը թույլ չտվեց, որ մտնեն երկիր»,-«Ա1+»-ին ասաց համայնքի ղեկավարը։

Ասորական համայնքը Հանրային խորհրդին ներկայացնելու համար մի առաջարկ է պատրաստել, ըստ որի օրենքում պետք է փոփոխություն արվի, որպեսզի խառնամուսինները եւ քրիստոնեական այլ համայնքների ներկայացուցիչները կարողանան մուտք գործել Հայաստան։ Ըստ նրա նույնիսկ մաքուր ասորական ընտանիքը, որը Սիրիայից էր փախել, չպետք է արտաքսվեր։