Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխան Զաքարյանը առանձնազրույց է ունեցել

Պաշտոնական
ddb88f1c3200d8e7b3c108e251882410

Ղրղզստանում ավարտվել է ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 12-րդ համագումարը։

Իշխան Զաքարյանը առանձնազրույց է ունեցել

Ղրղզստանում ավարտվել է ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 12-րդ համագումարը,որին մասնակցում էր ՀՀ վերասհսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Վերահսկիչների ուշադրության կենտրոնում այս անգամ եղել է էներգետիկ համակարգը:
Ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարևոր ոլորտում ԱՊՀ վերահսկիչ պալատներն առաջիկա տարիներին կիրականացնեն մի շարք համատեղ և զուգահեռ վերահսկողական միջոցառումներ ու խորհրդակցություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության շրջանակներում:
Համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահը Իշխան Զաքարյանը առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշի հետ. պայմանավորվել են մինչև նոյեմբեր հանդիպել Երևանում: Երկու վերահսկիչ կառույցները համատեղ նիստում կհաստատեն Հայաստան-Ռուաստան պարենային ապրանքների ներմուծման և արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության արդյունքները:
Երևանում Իշխան Զաքարյանն ու Սերգեյ Ստեպաշինը կստորագրեն նաև 2013-2015 թվականների համագոր¬ծակ¬ցության հերթական ծրագիրը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը։