Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը կպայթեցնեն կրկեսի հին շենքը

Հասարակություն
7a5ef4f75b114f9e588bbb8deb0f9866

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` սեպտեմբերի 8-ին, ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15.30-16.30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։