Շուկան փոխել է Երեւանի դեմքը (տեսանյութ)
Քաղաքաշինությունը քարի մեջ ֆիքսում է երկրում տիրող իրավիճակը, ուստի Երեւանի այսօրվա տեսքը չի զարմացնում բնապահպան Կարինե Դանիելյանին։
«Մեր վզին, որ փաթաթեցին անվերահսկելի շուկա եւ մենք ընդունեցինք դա եւ այդ անվերահսկելի շուկան մտավ ամենուրեք, մշակույթ, մտավ քաղաքաշինություն»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը այսօր եւս մեկ անգամ ահազանգեց՝ Երեւանի կենտրոնը սեյսմակայուն չէ. «Բայց քաղաքաշինությունը բացարձակ հաշվի չի առել այդ խնդիրը, իրար վրա շենքերը դրել են, բակային տարածքներում` շենքեր, շենքերը շարվել են, եթե նայեք քանի դպրոցի բակ, փոխանակ կանաչ տարածք լինի, խաղահրապարակ, ուղղակի շենք է կախված դպրոցի գլխին»;
Տիկին Դանիելյանն այսօր թվարկց բոլոր այն կառույցները, որոնցից ըստ նրա պետք է ազատել մայրաքաղաքի կենտրոնը՝ Հյուսիսային պողոտան իր շենքերով։
Նա հիշեցրեց, որ Երեւանի Քաղաքապետարանին կից գործում է, էկոհանձնաժողով, որի ղեկավարն ինքն է: Երեւանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին նա կոչ արեց իրենց դժգոհությունները ներկայացնել հանձնաժողովին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ դրանք քննարկելու համար: