Քաղաքացին չի թողնում պայթեցնել շենքը (տեսանյութ)
Քիչ անց կպայթեցվի Երեւանի կրկեսի շենքը, մինչ այդ կատարվում են նախապատրաստական վերջին գործողությունները: Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը` այստեղ են թե ոստիկանության, թե ԱԻՆ աշխատակիցները, Կրկեսի շենքի մոտ ճանապարհները դեռ չեն փակել, երթեւեկությունը շարունակվում է, այստեղ կան նաեւ շտապօգնության 2 մեքենա:
Կրկեսի դարպասներից այն կողմ է անցել ՀՀ քաղաքացի Կարեն Հարությունյանը: Նա հայտարարել է, թե կասկածում է` կրկեսի պայթեցումը օրինական է։
Նա իրավապահներից պահանջում է պայթեցման մասին համապատասխան փաստաթղթեր, որ այդ որոշումն օրինական է եղել, այլապես ինքը դարպասներից այս կողմ չի անցնի:
Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը հայտարարեց, որ բոլոր փասատաթղթղերը կան, դրանք կներկայացնեն ավելի ուշ, բացի այդ` ԱԻՆ-ն արել է ամեն ինչ, որ պայթեցումը հարակից շինությունների սեյսմակայութնության վրա չազդի: Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ պայթեցումը արվում է նրա համար, որպեսզի Կրկեսի շենքի տակ կառուցվի ստորգետնյա ավտոկայանատեղի: