A
A
Բողոքի ցույց Նյու Յորքում
Այս գիշեր Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել: Բողոքի ցույցին մասնակցել են Հայ-ամերիկյան քաղաքական կոալիցիան, հոգևոր, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցները հանդես են եկել Հունգարիայի որոշումը դատապարտող ցուցապաստառներով և վանկարկումներով: Ներկաները՝ հոգևորականներ, հասարակական, երիտասարդական տարբեր կառույցներ ներկայացնող Ամերիկայի հայազգի քաղաքացիներ, հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունը։