A
A
Նախարարը կմաքրի անտառը
ՀՀ բնապահպանության նախարարությունը միացել է «Հայաստանն առանց աղբի» ակցիային, ինչի շրջանակներում ՀՀ պահպանվող տարածքներում իրականացվելու է մաքրման և աղբահանության աշխատանքներ:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ նախարարության մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մաքրման և աղբահանության աշխատանքներ կիրականացնեն Կոտայքի մարզի Աղավնաձոր-Մեղրաձոր գյուղերին հարակից անտառային տարածքներում
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։