Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերից մաքսավճար չի՞ գանձվի

Պաշտոնական
a881c097a9b094cec759ac2aa560b5dd

Հերթական հարցը, որ բարձրացրել են շուրջ 200 սիրիահայեր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ, վերաբերում է ավտոմեքենաների մաքսավճարներից ազատման հնարավորությանը:

Ըստ Նախարարության մամլո ծառայության՝ Հրանուշ Հակոբյանը լսել է ցամաքային ճանապարհով Հայաստան հասած վարորդներին: Նրանց ներկայացմամբ խնդիրն առաջացել է այն պատճառով, որ իրենք վերջնականապես չեն հաստատվում Հայաստանում, որպեսզի անձնական գույքը, այդ թվում՝ սեփական ավտոմեքենաները մաքսազերծեն: Քանի որ այս պահին Սիրիա վերադառնալ չեն կարող, սահմանված կարգի համաձայն պետք է կատարվեն մուծումներ, իսկ ժամկետների խախտման պարագայում՝ տուգանքներ:

ՀՀ սփյուռքի նախարարը հավաստիացրել է ներկաներին, որ նրանց ունեցած բոլոր խնդիրները Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են, և ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է բոլոր խնդիրների հնարավորինս շուտափույթ լուծումը: Ուստի սիրիահայերի մեքենաների մաքսատուրքերի գանձումից ժամանակավորապես ձեռնպահ մնալու վերաբերյալ քայլերն արդեն իսկ ընթացքում են: