Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը մեկնեց Մինսկ

Պաշտոնական
6dfeaba1133f3a5d73cba466a151a8d9

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը Բելառուսի արդարադատության նախարարի հրավերով սեպտեմբերի 19-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին:

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպումներ փորձագետների հետ, որի նպատակն է ԵվրԱզԷս անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի և ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանի փաստաթղթերի նախապատրաստումը:

Մինսկում նախարար Հրայր Թովմասյանն ու նրա տեղակալ Արամ Օրբելյանը ծանոթանալու են նաև Բելառուսի արդարադատության հաստատությունների գործունեությանը: Նախանշված է նաև «Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարությունների միջև դատական փորձաքննությունների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի ստորագրում