A
A
Խաղողը բողկի գին է (տեսանյութ)
Այս տարի խաղողի բերքն ոչ միայն առատ չի , այլեւ վնասված է։ Այս կարծիքին են Էջմիածնի Զվարթնոց թաղամասում խաղողի մշակմամբ զբաղվողները։
«Օդից է, դեղերից է, թանկանոց դեղն էլ բերում ենք, չի օգնում»,-ասում է Վասիլ Բաղդասարյանը։
77 ամյա Վասիլ պապն արդեն 20 տարի է զբաղվում է խաղողագործությամբ, եւ ոչ մի տարի այսքան վատ բերք չի ստացել: Նույնիսկ չի կարողանում իր կատարած ծախսերը փակել:
«Քանդենք բողկ ցանենք, ավելի լավ է»,- ասում է նա՝ նշելով , որ մեկ կիլոգրամ խաղողը վաճառվում է 200 դրամով։
Գյուղացիները համոզված են, որ եթե նույնիսկ 200 դրամով էլ հանձնեն խաղողը, օգուտ չեն ունենալու։
Գումարած դրան՝ այստեղ ոռոգման խնդիր կա։