Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնները 20-ական մլն դրամ կստանան

Պաշտոնական
56d2f832e58e82dbb4d6a43b9552dc04

Կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ։

Այն նախատեսված է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու, ինչպես նաև թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար ։

Արդեն 12-րդ տարին է, ինչ անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողներին կառավարությունը պարգևատրում է ավտոմեքենայով։ Այս տարվա հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենա նվիրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 11 մլն 900 հազար դրամ։

Կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակի հարակից տարածքում 360 քմ մակերեսով և 14 մլն 40 հազար ՀՀ դրամով հողամասը նվիրաբերելու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին։ Որոշման ընդունումը պայմանավորված է անվանի գրողի տուն-թանգարանը կառուցելու անհրաժեշտությամբ։

Գործադիրն իր որոշմամբ գումարներ է հատկացրել 2012 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 21-ամյակին նվիրված տոնական համերգի, ինչպես նաև Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման համար։


Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։