Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը ընդունեց ՀՕՖ անդամներին

Պաշտոնական
3921c1e1b1b38360e867779ca2825cae

Երեկ Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:

Ողջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինª Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց այն օգտաշատ աշխատանքների համար, որ կազմակերպության ներկայացուցիչների համատեղ ջանքերով իրականացվում են Հայրենիքում: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ իր նախաձեռնություններով ու աշխատանքների ընդգրկուն ծավալով ՀՕՖ-ն առաջին կազմակերպություններից էր, որ Հայրենիքի անկախության շրջանից սկսած մեծ ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման ու շենացման գործում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող ֆոնդի անդամներին` շարունակել իրենց աշխատանքներով կարևոր օժանդակություն բերել Հայրենի երկրին և նպաստել Հայոց Եկեղեցու զորացմանն ու առաջընթացին:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։