Մաթեմատիկոսը կրկին հացադուլ է անում
Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանն այսօր հերթական, բայց վերջին անգամ հացադուլ էր անում։ Մաթեմատիկական որոշ բանաձեւերից բողոքող մաթեմատիկոսն այս անգամ Գիտությունների ազգային ակադեմիայի առջև էր: Այդ բանաձեւեր նա որակել էր «Համաշխարհային խայտառակություններ» եւ պահանջում է դասագրքերից հանել, քանի որ, իր ասելով, բացահայտել է, որ սխալ են:
«Այսօր առավոտյան եմ սկսել: Մինչև այսօր երեկոյան հացադուլ կանեմ: Եթե ինձ տեր կանգնող չեղավ, կթողնեմ- կգնամ: Ակադեմիկները պետք է դիմումիս պատասխանը տան, բայց էս 2 ամիս է չեն տալիս», ասաց Հենրիկ Մխիթարյանը: Մաթեմատիկոսը Գիտությունների ազգային ակադեմիայից պահանջում է հաշվի առնել հավերժական շարժիչի իր գյուտը ու մի շարք այլ գյուտեր:
«Ինձ ասում են` առանց քեզ քննարկում կանենք: Բայց էդ քանարկումների ժամանակ սուտ բաներ են գրում: Ես ուզում եմ, որ իմ ներկայությամբ քննարկեն իմ գյուտերը»,- ասաց Հենրիկ Մխիթարյանը: