Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ համար են կալանավորները թուզ հավաքում

Հասարակություն
18a3bcc33bc69660b09cad3c88f078c9

ԱԺ-ում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2011-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ինչո՞ւ Մեղրիի քրեակատարողական հիմնարկին պատկանող տարածքները դեռ ամայի են, երբ հատկացումներ են եղել այդ տարածքների պահպանման համար. «Գյուղացիներից բողոք կար, որ եթե այդ հողերը չեն օգտագործվում, հետ վերադարձնեին Նռնաձոր համայնքին: Ես ինքս եղել եմ այնտեղ եւ տեսել եմ, որ կալանավորները աշխատում են ոչ թե այդտեղ, այլ ուրիշ տարածքներում՝ նուռ եւ թուզ են հավաքում»: Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ նրանք աշխատում են հենց Մեղրիի քրեակատարողականին պատկանող տարածքներում, ոչ թե ուրիշ:

Մանրամասներն այստեղ