A
A
4 տարի՝ ԱԺ կարողությունների զարգացման համար
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:
Վերջինս համոզմունք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ նշել, որ իր նպատակն է ոչ միայն պահպանել առկա համագործակցության մակարդակը, այլ էլ ավելի զարգացնել ու խորացնել այն:
Նա նաեւ նշեց, որ ԱԺ-ի հետ իրականացվելու է փոխգործակցության քառամյա ծրագիր, որն ուղղված է լինելու խորհրդարանի կարողությունների հզորացմանը, մասնավորապես` մշտական հանձնաժողովների: