Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին դիմել է ՍԴ

Հասարակություն
026208d2f6a7f399bc5e11649bcd988b

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով սկսեց քաղաքացի Գրիգոր Վահանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Գործով զեկուցող` ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ գործի դատաքննության նախապատրաստման փուլում կողմերը սահմանված կարգով և ժամկետներում ներկայացրել են բացատրություններ, ինչպես նաև իր դիրքորոշումն է արտահայտել Դատական դեպարտամենտը: ՍԴ անդամները առաջարկներ կամ միջնորդություններ չեն ներկայացրել:

Ա.Խաչատրյանը հայտնեց նաև, որ դիմող կողմից ներկայացված է միջնորդություն` վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով, ըստ դիմողի, փոխկապակցված համարված «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ: Զեկուցողը հայտնեց, որ առկա են գրավոր ընթացակարգին համապատասխան բոլոր փաստաթղթերը` խորհրդակցական սենյակում քննարկելու և գործով որոշում կայացնելու համար:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, անդրադառնալով դիմող կողմի միջնորդությանը, նշեց, որ, ՍԴ-ի մասին օրենքի համաձայն, դատարանին իրավունք է վերապահվում գնահատել միայն տվյալ ակտի համակարգային առումով փոխկապակցված նորմերի սահմանադրականությունը, և մեկ այլ ակտի որևէ նորմի սահմանադրականության գնահատման իրավասություն ՍԴ-ն չունի: Նա առաջարկեց միջնորդությանն անդրառնալ դռնփակ խորհրդակցության ժամանակ` գործով որոշում կայացնելիս:

ՍԴ-ն իր որոշումը կհրապարակի` այն պատրաստ լինելուն պես:
Նշենք, որ 204.32-րդ հոդվածով սահմանված են նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը: Վիճարկվող 1-ին կետով նման հիմք է, «եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն»:

Նշենք նաև, որ դատական նիստին մասնակցում էր որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Իրավաբանական վարչության երկու մասնագետներ: Դիմող կողմը բացակայում էր:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով քննության առնելով քաղաքացի Գրիգոր Վահանյանի դիմումի հիման վրա գործը` որոշեց, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից

 

«ՓԱՍՏԻՆՖՈ»