Մահացությունների 50 տոկոսը՝ սրտի հետեւանք
Ամբողջ աշխարհում ամեն տարի սիրտ -անոթային հիվանդություններից մահանում է մոտ 17 միլիոն մարդ։ Սրտի համաշխարհային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպել էր Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը։
Նա նշեց, որ տարեցտարի աճում է այդ թիվը,և ըստ նախնական հաշվարկների 2030 թվականին այն կարող է հասնել մինչև 23 միլիոնի։
Հայաստանում էլ մահացությունների մոտ 50 տոկոսը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների հետ։
Պարունակ Զելվեյանը այս փաստը կապում է սննդի և ֆիզիկական թերակտիվության հետ։ Սեզոնային փոփոխությունների ժամանակ սրվում են սիրտ -անոթային հիվանդությունները, սրտաբանը խորհուրդ է տալիս այդ շրջանում հաճախ այցելել բժշկի:
Հայաստանում սրտի վիրահատությունները սկսվում են 7000 դոլարից։
Ի դեպ, Սրտի համաշխարհային ֆեդերացիան այս տարի Սրտի օրը նշում է ՝«Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ» խորագրով։