A
A
Մեքենան ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.21-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 04.37-ին:
Ամբողջությամբ այրվել է Ս. Ադիբեկյանին պատկանող «ԳԱԶ-22» մակնիշի 27 ՏՍ 848 պ/հ ավտոմեքենան:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։