Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինը հատել է ծառերը

Հասարակություն
d72d381ce90385a35a39153ad6e90526

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1929 թ ծնված Քնարիկ Ա.-ի հանձնարարությամբ` 1958 թ. ծնված Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող, Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստան փողոցին զուգահեռ հոսող Փամբակ գետի ափին գտնվող ուռենի տեսակի ծառ և ճյուղեր:

Փայտանյութն առգրավվել է:

Ըստ ոստիկանության՝ նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: