A
A
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԼԱՎԵՐԴՑԻՆԵՐԻՆ ԱՊԱԳԱ ՉԷ՞
Աջակցիր «Ա1+»-ին
Ալավերդու համայնքի ավագանու որոշմամբ մշակույթի կենտրոնի ենթակայության տակ գտնվող 4 գրադարաններ փակվեցին։ Գրականությունը քաղաքի այլ գրադարաններ տեղափոխելու համար տեղական բյուջեից հատկացվեց 60 հազ. դրամ։ Մինչ օրս տեղափոխվել է միայն 1 գրադարանի գրաֆոնդը, մյուսներում դեռեւս կատարվում է հաշվառում՝ հատաքանակով։
Հաշվառվում է նաեւ մյուս գրադարանների գրաֆոնդը, որի ավարտից հետո Ալավերդի քաղաքում կմնա 2 գրադարան։ Սակայն, գրադարանների կրճատումն ըստ մշակույթի կենտրոնի տնօրեն Ս. Էլբակյանի, չի ենթադրի աշխատանքային հաստիքների կրճատում։